ամփոփում

չգիտեմ, քառորդ դարն եմ ամփոփում /ինչպիսի անիմաստություն/ թե ինչը, բայց էս գրառումը շատ կարևոր ա․ https://ach94er.wordpress.com/2014/11/18/%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD/

սկզբում նկարագրած պատկերին հասա, բառերի ճշտությամբ, մենակ խտացրած կաթի փոխարեն թխվածքաբլիթներ են։ էս շատ զգայական ու շատ անկեղծ ցանկություն էր, ոնց որ էն ժամանակ էլ էի սենց անկապ խառը վիճակներում ոնց հիմա, չգիտեմ՝ ոնց եմ կենտրոնացել, զգացել, հասկացել ու գրել։ չգիտեմ՝ ոնց, բայց պետք ա մի հատ էլ անել, հաջորդ կետը այ հիմա չկա, դրա համար նորից կորած եմ։

Advertisements
Posted in անհասկանալի ա | Leave a comment

անկապ

ուզում էի տենց տխուր գրառում գրել նրա մասին, որ ուղղակի ժամանակ ա պետք․

Ժամանակ ա պետք, որ մոռանաս, որ էդ մյուսլին իրա սիրածն էր։
որ իրա նվիրած գուլպաները մաշվեն ու էլ չհագնես իրանց։
որ ուրիշի հետ քնելուց չհիշես, որ իրա ձեռքերն ավելի փոքր ու նուրբ էին։
որ իրա հետ ապրած տունը էլ իրա հետ ապրած տուն չլինի, այլ լինի ուղղակի տուն կամ ավելի լավ՝ քո տունը։

տենց, ինչքան էլ տխուր լինի՝ էս ամենի համար ուղղակի ժամանակ ա պետք։ Որովհետև լավ էր, թե վատ էր էդքան էական չի, էական ա, որ հոգեկանդ սովորել էր ու հոգեկանդ կարա հետ սովորի։

մոտ մի ամիս առաջ էի գրել, ուզեցի հրապարակել։ պաթետիկ ա, բայց ինչևէ։

Posted in անհասկանալի ա | 4 Comments

տենց համակերպված մտքերը նրա մասին, որ ոչ մի հարաբերություն էլ առանձնահատուկ չի ու միայն ժամանակավոր ա, սովորական, շատ վտանգավոր են, բայց երևի ճիշտ են։

֊֊

հիշում եմ հին գրառումս նախկինների՝ քեզ շատ խորքից փոխելու մասին։ Դեռ ճիշտ ա։ Հիմա ճիշտ ա երկու անգամ ։)

Posted in անհասկանալի ա | 2 Comments

ու իրոք, ինչ ուզում ես եղի, ֆաքին needy չպիտի լինես։

Posted in անհասկանալի ա | Leave a comment

ու երբ չես կարող առաջարկել մտերմություն, առաջարկում ես անկեղծություն։ շատ անկեղծություն։

Posted in անհասկանալի ա | Leave a comment

հույսի մասին

Հեռախոսով.
– Աշոտ, Պետրոսը մահացել ա։
Մյուս կողմի ասածը չի լսվում։
-Ինչ…ի՞նչ հիվանդանոց, Աշո՛տ, ասում եմ՝ մահացել ա։

Posted in անհասկանալի ա | Leave a comment

ինչ սիրուն կլիներ բոլոր էդ հետաքրքիր անծանոթների հետ տենց անծանոթներ մնայիք իրար։ տենց ձգող։

լ՝ սրա միայն սկիզբը

Posted in անհասկանալի ա | Leave a comment

անկապ

ու դժվարանում եմ հասկանալ՝ դու ես իմ հետ մի քիչ ապրում,
թե ես եմ քո հետ մի քիչ մեռել

Posted in անհասկանալի ա | Leave a comment

անկապ

ոչ հոգնած, ոչ հուսալքված, ոչ տխուր ու ոչ էլ անտարբեր։

ձանձրացած ես ուղղակի։
տենց ինչ֊որ խորը շերտերից։

Posted in անհասկանալի ա | Leave a comment

անկապ

մեկ֊մեկ խառնվում են իրար

իրա հետ լինելն ու իր նման լինելը,

իրա հետ լինելն ու ինքը լինելը։

Posted in անհասկանալի ա | 2 Comments